Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տիկի՛ն ԿԳՄՍ, ո ՞րն է ներկայիս պետությունը

Տիկի՛ն ԿԳՄՍ, ո ՞րն է ներկայիս պետությունը
08.01.2024 | 21:05

ԿԳՄՍ նախարարը խոսել է ՀՀ Զինանշանը փոխելու մասին և կարծիք հայտնել, որ այն պետք է արտացոլի ներկայիս պետությունը։

Փորձեցի մտովի պատկերացնել և սարսափեցի` այն կունենա մոտավորապես հետևյալ տեսքը.

Կենտրոնում կռացած (կզած) մի թշվառ, աջ ձեռքին կոտրած կախիչ, ձախին` դուշ, ոտքերի տակ արյուն, դագաղ, Արցախի ծվատված դրոշ, բռնաբարված Ֆեմիդա, չորս կողմը տարբեր սատանայական և ԼԳԲՏ սիմվոլներ։

Ընդհանուր այն կունենա շատ գորշ տեսք, և, անկեղծ, ավելին էլ չցանկացա պատկերացնել, սիրտս ահավոր ճնշվեց։

Չեմ կարծում, որ ԿԳՄՍ տիկինը այլ բան է նկատի ունեցել, քանզի մեր ներկայիս պետությունը այս տեսքին են հասցրել, իրենք, մեզ բերել են այն, ինչը վերևում ներկայացրի

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4298

Մեկնաբանություններ